Իշխանությունները հրահանգել են ընդդիմադիրների համատարած ձերբակալություններ սկսել. ԶԼՄ

Իշխանությունները հրահանգել են իրավապահ համակարգին ընդդիմադիրների համատարած ձեռբակալություններ իրականացնել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իրավապահ աղբյուրներին։

Պատճառն, ըստ թերթի, նախընտրական հարցումների տվյալներն են, որոնք վկայում են «Քաղաքացիական պայմանագրի» իջնող վարկանիշի մասին։

Ըստ պարբերականի՝ ձերբակալությունների պատրվակ է դիտարկվում «դիմակավորված արցախցիների» տեսանյութը, որն օգտագործվում է իշխանությունների կողմից ընդդիմադիրների նկատմամբ հնարավոր հետապնդումների ալիք սկսելու համար։

Համացանցում մայիսի 18-ին տարածված տեսանյութում մի խումբ դիմակավորված անձինք Արցախի բարբառով մեղադրանքներ էին հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ վերջինիս պատասխանատու համարելով Արցախի կորստի և Հայաստանի անվտանգային խնդիրների համար։  Բացի այդ, նրանք նշել էին, որ իրենք տեղեկացված են վարչապետի տեղաշարժերի մասին, պատրաստվում են գտնել և հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ։

Փաշինյանը, անդրադառնալով այս տեսանյութին, հայտարարել էր, որ բոլորի «մասկեքը հանելու է ու չոքացնելու»։

Leave a Comment