Վենեսուելայի Ազգային ժողովի (խորհրդարանի) նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ այս շաբաթ մարդասիրական նկատառումներից ելնելով ազատ կարձակվեն 300 բանտարկյալ քաղաքացիներ։
«Մայիսի 18-22-ը ազատ կարձակվի 300 մարդ։ Նրանցից մի քանիսը ներգրավված են լիովին ապացուցված հանցագործություններում», – ասել է Ռոդրիգեսը Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։
Նա բացատրել է, որ այս միջոցառումը կվերաբերի անչափահասներին, 70 տարեկանից բարձր տարեց քաղաքացիներին, հղի կամ կրծքով կերակրող կանանց և հիվանդ քաղաքացիներին։
Ռոդրիգեսը նշել է, որ այդ անձանց ազատ արձակման գործընթացը տեղի է ունենում փետրվարին ընդունված համաներման մասին օրենքից անկախ։