Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 20-ին – armeniatoday.am

Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է 21-23 աստիճան, երեկոյան՝ 16-18 աստիճան տաքություն։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 14-19 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 15-18, նախալեռնային շրջաններում՝ 16-19 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 14-18 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 18-22 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 18-21, հովտային շրջաններում՝ 21-25 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16, նախալեռնային շրջաններում՝ 16-21 աստիճան տաքություն։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 18-21 աստիճան, հովտային շրջաններում՝ 20-23 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 20-23 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 13-16 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 20-24։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 12-16 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 17-20, հովտային շրջաններում՝ 23-26 աստիճան տաքություն։

Արցախում մայիսի 20-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 19 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 17 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment