ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խոստացել է, որ Իրանի հետ զինված հակամարտությունը չի վերածվի Միացյալ Նահանգների համար ևս մեկ «հավերժական պատերազմի»։
«Դուք ասում եք, որ [հակամարտությունը շարունակվում է] 11 շաբաթ։ Բայց այդ [ժամանակահատվածի] զգալի մասը հրադադար է եղել։ Սա հավերժական պատերազմ չէ։ Մենք կկատարենք մեր գործը և կգնանք տուն։ Ահա թե ինչ է խոստացել նախագահը [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը]։ Եվ հենց դա էլ նա կանի», – ասել է Վենսը։
Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ շատ ամերիկացիներ, հատկապես իր սերնդի ներկայացուցիչները, «անհանգստանում են հավերժական, անվերջ հակամարտությունների համար»։
