Վենսը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Վենսը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունների ընթացքում որոշ հարցերի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել։

«Երկու կողմում էլ ակտիվ գործընթացներ են ընթանում, արձանագրվում է էական առաջընթաց, սակայն մենք պարզապես շարունակելու ենք աշխատել դրա վրա, և վերջնական արդյունքում կա՛մ կհասնենք համաձայնության, կա՛մ ոչ»,- ասել է նա Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։

Վենսը հավելել է, որ կարևոր է այդ բանակցությունները վարել ոչ հրապարակային ձևաչափով, քանի որ երբ բանակցությունների բոլոր մանրամասները հրապարակվում են, դա երբեմն ավելի է բարդացնում իրավիճակը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment