«Ռեալի» նախագահն արդեն այս ամիս կհայտարարի Մոուրինյոյի վերադարձի մասին


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է Լա Լիգայի վերջին տուրից հետո հայտարարել գլխավոր մարզիչի պաշտոնում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի վերադարձի մասին, հաղորդում է ESPN-ը։

Մայիսի 23-ին «Ռեալը» կընդունի Բիլբաոյի «Աթլետիկը»։

Մոուրինյոն այժմ գլխավորում է Լիսաբոնի «Բենֆիկան», որը մարզիչի պայմանագրի վաղաժամկետ խզման համար Արքայական ակումբից կստանա 6 միլիոն եվրո փոխհատուցում։ Մոուրինյոն խոսքի իրավունք կունենա «Ռեալի» տրանսֆերային քաղաքականությունում։

Մոուրինյոն «Ռեալը» գլխավորել է 2010-2013 թվականին՝ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի, գավաթակրի ու սուպերգավաթակրի տիտղոսները։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment