Հայաստանում քանի՞ մարդ չունի տարրական կրթություն

Հայաստանում քանի՞ մարդ չունի տարրական կրթություն

Հայաստանում 15 և բարձր տարիքի բնակչության 0,4 տոկոսը՝ 9 076 մարդ, կրթական մակարդակ չունի։ Նրանց գրեթե կեսը քաղաքային բնակչություն է։

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ ամենամեծ խումբը միջնակարգ կրթություն ունեցողներն են՝ ավելի քան 1 մլն 69 հազար մարդ։ Նրանց հաջորդում են բարձրագույն կրթություն ունեցողները (ավելի քան 591 հազար) և միջին մասնագիտական կրթություն ստացածները (շուրջ 452 հազար մարդ)։

Հիմնական կրթություն ունի 162 562 քաղաքացի։ Իսկ տարրական և տարրականից ցածր կրթություն ունեցողների թիվը համեմատաբար փոքր է՝ համապատասխանաբար շուրջ 29 հազար և 9 հազար մարդ։

Գիտական աստիճան ունեցողների թիվը նույնպես փոփոխություն չի կրել․ գիտության թեկնածուները 3 035 են, իսկ դոկտորները՝ 3 073։ Հետբուհական կրթություն ունեցողների ընդհանուր թիվը կազմում է 6 369 մարդ։

Նշենք, որ ընդհանուր առմամբ Հայաստանում 15 և բարձր տարիքի բնակչության թիվը կազմել է 2 376 706 մարդ, որից շուրջ 1,54 մլն-ը քաղաքային, իսկ 836 հազարից ավելին՝ գյուղական բնակչություն է։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment