Մետաքսե հուշեր Ջիմ Թորոսյանի երևակայական այգուց. ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի անձնական իրերն ու չհրապարակված էսքիզներն առաջին անգամ ներկայացվել են հանրությանը։ Մեծանուն արվեստագետի ծննդյան 100-ամյակի առթիվ կազմակերպված ցուցադրությանն ընդառաջ նրա գծանկարների հիման վրա ստեղծվել է նաև մետաքսե շարֆերի բացառիկ հավաքածու։