Այդ 3 ուժերի նպատակը Պուտինի ընկերոջը ՀՀ վարչապետ դարձնելն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այդ 3 ուժերի նպատակը Պուտինի ընկերոջը ՀՀ վարչապետ դարձնելն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar-Զրույցի այսօրվա հյուրն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանը։

Խաչատրյանի խոսքով՝ ներքաղաքական մթնոլորտում առողջ մրցակցություն չկա.

«Առողջ մրցակցություն չի կարող լինել, երբ կողմերից մեկը ռուսական ուղղվածության, ռուսական հրամանով ՀՀ-ում գործող ուժեր են, ավելին՝ նախկին իշխանություններից եկած մարդիկ։ Կռիվ է ոչ թե ՀՀ շահի, այլ պաշտոնների վերադարձի համար, ոչ թե սեփական երկրի, այլ երկրի շահը սպասարկելու համար»։

Խաչատրյանն անդրադարձավ նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքերին.

«Ձայնագրությունները, որ տեսնում ենք, հասկանալի է դառնում՝ այն, ինչ վերջին մի քանի ընտրություններին ՀՀ քաղաքացին արդեն իսկ գիտեր (որ իր ձայնն է որոշիչ՝ առանց որևէ ֆինանսական միջամտության), կարծես թե նորից խաթարվում է։ Խախտվում է հենց ժողովրդավարության կարևորագույն սկզբունքներից մեկը»։

Անի Խաչատրյանի խոսքով՝ չեն բացառում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունը.

«ՀՀ շահից ելնելով՝ մենք պատրաստ ենք համագործակցել։ «Հանրապետություն» կուսակցությունը երբևիցե չի համագործակցի, չի գնա որևիցե քննարկման ռոբադաշնակցական թևի, թևանյանանդոական՝ Ռուսաստանից ուղղորդված և Հոկտեմբերի 27-ի ժամանակվա իշխանությունից եկած մարդկանց հետ։ Մենք ասում ենք ԲՀԿ, բայց այնտեղ ԲՀԿ-ն չէ, Քոչարյանի, Թևանյան Անդոյի մարդիկ են, խառը հավաքածու է»։

Խաչատրյանի խոսքով՝ Ռուսաստանից ուղղորդված ոչ մի ուժ ՀՀ-ում այլևս թարմություն չունի։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment