«Նախագահության տարիներին Գյումրին այն քաղաքն էր, որտեղ ամենաշատն եմ եղել։ Ստուգում էի շինարարությանը տեմպերը կարողանում ենք պահել, թե ոչ, կամ էլ ինչ կարելի է անել քաղաքը վերականգնելու համար։ Ինձ համար սա եղել է արժանապատվության հարց»,- այս մասին գյումրեցիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Երկրորդ նախագահի խոսքով՝ ոչ ոք իր կառավարման տարիներին Գյումրիում չի արել այնքան աշխատանք, որքան նա, և ընտրվելու դեպքում դա նորից կրկնվելու է։
«Ինչպիսի առաջնորդ եք դուք պատկերացնում։ Հիստերի՞կ, ստախո՞ս, լաչա՞ռ, թե՞ աշխատող, խոսքի արժեքն իմացող առաջնորդ, ով գիտի, թե ինչ է դիվանագիտությունը, ինչ է հաղթանակը»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը և դիմել քաղաքացիներին՝ նշելով, որ ընտրությունն իրենցն է։