1811 թվականի Château d’Yquem բացառիկ սպիտակ գինու շիշը կհանվի աճուրդի և կարող է վաճառվել մինչև 95 հազար դոլարով։ Ավելի քան 200 տարվա պատմություն ունեցող գինին կներկայացվի մայիսի 31-ին Ֆրանսիայում կայանալիք «The Beacons» աճուրդում։ Այն համարվում է աշխարհի ամենահազվագյուտ և ամենաթանկ սպիտակ գինիներից մեկը։
1811 թվականը հայտնի է որպես «Գիսաստղի տարի»․ այդ շրջանում Եվրոպայի երկնքում հայտնված մեծ գիսաստղը համընկել էր բացառիկ բերքի հետ, ինչի պատճառով այդ տարվա գինիները լեգենդար համբավ են ստացել։ Մասնագետների խոսքով՝ գինին զարմանալիորեն լավ է պահպանվել․ գրեթե անվնաս են մնացել շիշը, պիտակը և խցանը։
Աշխարհում պահպանվել է այս տեսակի ընդամենը մոտ տասը իսկական շիշ։ 2011 թվականին նույն տարվա Château d’Yquem գինու մեկ շիշ վաճառվել էր մոտ 120 հազար դոլարով և գրանցվել Guinness World Records-ում որպես աշխարհի ամենաթանկ սպիտակ գինի։
