ՀԱՊԿ երկրները դեմ են արտահայտվել տիեզերքի ռազմականացմանը


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները դեմ են «Աստղային պատերազմների» քաղաքականության վերականգնմանը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մշտական ​​խորհրդի նախագահ և կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ տիեզերք զենք ուղարկելը կարող է հանգեցնել անվտանգության նոր սպառնալիքի։

«Հետևաբար, ՀԱՊԿ-ը դեմ է «Աստղային պատերազմների» քաղաքականությանը», -ընդգծել է Վասիլևը։

Դիվանագետը պարզաբանել է, որ կազմակերպությունն այժմ աշխատում է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարության նախագծի վրա՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment