Սիրիայի մայրաքաղաքում պայթյուններ են տեղի ունեցել



Միջազգային


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սիրիայի մայրաքաղաքում այսօր պայթյուններ են գրանցվել։ Մասնավորապես՝ պայթյունը տեղի է ունեցել Դամասկոսի պատմական կենտրոնում գտնվող քրիստոնեական Բաբ Աշ-Շարքի թաղամասի շրջակայքում, որի պատճառները պարզվում են։

Ի՞նչ խնդիրներ կարող են լինել հայերի հետ, կա՞ն արդյոք մտավախություններ հայ համայնքում։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ Սիրիայի խորհրդարանում հայ համայնքի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանը ասաց, որ Հալեպում որևէ խնդիր չկա՝ անվտանգության տեսանկյունից, համենայն դեպս վերջին շրջանում։

«Ես ինքս աշխատավայրում եմ, և ամեն ինչ բնականոն հունով է ընթանում։ Մեզ մոտ առանձնահատուկ խնդիրներ չկան, սակայն ընդհանուր դժգոհություն կա կառավարման համակարգից, մասնավորապես՝ կոռուպցիայի, ծառայությունների և գնաճի խնդիրների պատճառով։ Սակայն կյանքը բնականոն ընթացքի մեջ է»,- փոխանցեց Գաբրիելյանը։

Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment