Մայիսի 29-ին քննարկվելու է ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը. Օվերչուկ

Մայիսի 29-ին քննարկվելու է ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը. Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում պետությունների ղեկավարները քննարկելու են Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի կարգավիճակի հարցը։ Օվերչուկն իրավիճակը որակել է «չափազանց բարդ»՝ ընդգծելով, որ Մոսկվան չի ցանկանում Հայաստանի դուրս գալը միությունից։

«Այնտեղ քննարկում կլինի Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակի թեմայով։ Հարցը շատ բարդ է։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Մենք ուզում ենք, որ Հայաստանը շարունակի բարգավաճել, բայց մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնք կառաջանան ԵՄ-ին անդամակցելու կամ մերձենալու դեպքում: Իրականում դրանք արդեն իսկ ի հայտ են գալիս», – նշել է նա:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment