Արման Թաթոյանը ԵՄ դեսպանին նոր հաղորդում կներկայացնի՝ ԱԺ ընտություններին ադրբեջանական նոր միջամտության մասին

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Մուսա Ուրուդը սպառնալից հայտարարություններ է արել, որ հունիսի 7-ի ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ հայ հասարակությանը պետք է ցույց տալ, որ ադրբեջանական երկաթե բռունցքը տեղում է, և նրանք պետք է վերջապես խելքի գան։ Այս մասին իր ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

«Ես սա  այսօր ուղարկելու եմ Եվրամիության դեսպանին և պատվիրակություն։ Եվրամիությունը հայտարարել է, որ պայքարում է մեր ընտրություններում ռուսական միջամտության դեմ, ինչը շատ լավ է, բայց նաև պետք է հավասար մոտեցում լինի, և պետք է պայքար լինի բոլոր միջամտությունների դեմ, այդ թվում ադրբեջանական։ Մեր հասարակությունը պետք է ընտրի ոչ թե վախերից ելնելով, այլ հանուն մեր պետականության ու մեր ժողովրդի»,- ասել է Թաթոյանը։

Նա հիշեցրել է, որ դեռ օրեր առաջ էր Ադրբեջանի նախագահը հայտարարել, թե հայերին պետք են հոգեբույժներ, հոգեբաններ ու բժիշկներ, իսկ Հայաստանի վարչապետը որևէ կերպ չէր արձագանքել այս հայտարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում https://youtube.com/shorts/SBtsL2UbBts?si=ArZHeA-R3fqK_3Ot :

Leave a Comment