«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Գերմանացի մասնագետի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ (1+1 ձևաչափով)։
Պայմանագրի ստորարողությանը ներկա են եղել «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, սպորտային տնօրեն Ռաֆայել Յուստեն, ֆուտբոլային բաժնի տնօրեն Դեկուն և սպորտային հանձնաժողովի այլ անդամներ։
«Մեծ հաճույք է շարունակել այս ճանապարհորդությունը»,- պայմանագրի կնքումից հետո նշել է Ֆլիկը՝ ընդգծելով, որ իր գլխավոր նպատակն ավելի շատ տիտղոսներ նվաճելն է: