«Այս ընթացքում ստացել ենք 71 ընտրախախտման դեպք։ 71-ից առաջնային կարգի խախտումներ էին 16-ը։ Խոսքը պաշտոնական դիրքի, վարչական ու պետական ռեսուրսների չարաշահման մասին է։ Գրանցվել է 12 դեպք ատելության խոսքի, նվաստացման, քաղաքական անհանդուրժողականության առումով։ 3-րդ տեղում անչափահասների և երեխաների ներգրավումն է քարոզարշավին, որը կազմել է 7 դեպք։ Եվ այս ամենը ընդամենը 7-8 օրվա մասին է»,- այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Երիտասարդական ակումբների դաշնության «Արդար քվե» դիտորդական առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանը։
Համբարձումյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից թույլ է տրվել երկու իրավախախտման դեպք, որոնց առնչությամբ վարույթ չի նախաձեռնվել։
«Առաջինը կապված է նրա հետ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը պաշտոնական կայքէջով է իրականացնում իր ընտրարշավը։ Իսկ երկրորդը՝ առանց սեփականատերերի համաձայնության քարոզչական պաստառներ փակցնելն է նրանց սեփական տարածքներին։ Սրանց վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի նախաձեռնել վարչական վարույթ»,- ընդգծել է դիտորդական առաքելության ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում։