Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն ու Կոտայքի մարզի պարեկները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 18-ին Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ՝ 18-ամյա և Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 20-ամյա երկու երիտասարդի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Կատարվում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter