Այդ մարդը ցույց տվեց, որ հոգեկան խանգարումների հատկանիշներ ունի․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին

«Ես հասկանում եմ, որ մենք պացիենտին պետք է կարեկցանքով վերաբերվենք: Ուղղակի խնդիրը նրա մեջ է, որ եթե պացիենտը իշխանություն ունի, այդ դեպքում կարեկցանքի կարիք ժողովուրդն ունի»,- այս մասին Շիրակի մարզի Ախուրյան համայնքում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարել է դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին օրերի պահվացքին։

Նախագահի խոսքով՝ նման իրավիճակը հնարավոր է փոխել՝ «մի լավ ապտակ հասցնելով հունիսի 7-ին, ապտակելով ստահակին, սրիկային, որը համարձակվել է վիրավորել ժողովրդի մեծամասնությանը»։

«Այս մարդն իր կեցվածքով ցույց տվեց, որ ակնհայտ, առերևույթ հոգեկան խանգարումների հատկանիշներ ունի։ Դուք ի՞նչ կարգի ընտանեկան մոդել եք տեսնում, ինչպիսի՞ ընտանիքի հայր եք ուզում ունենալ՝ հավասարակշռվա՞ծ, մտածո՞ղ, մարդկանց հետ նորմալ շփվո՞ղ,
աշխատասե՞ր, թե՞ հիստերիկ, լաչառ, կարծիքը շաբաթը 10 անգամ փոխող, ստախոս, կազինոյի կլիենտ և հաբեցող: Համարեք, որ երկիրը մի մեծ ընտանիք է և ունենք մի մարդ, որ ամբողջությամբ համապատասխանում է 2-րդ տարբերակին՝ հիստերիկ, գժական գնացող»,-
հավելել է Քոչարյանը՝ դիմելով ժողովրդին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment