ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանի տեղեկացմամբ օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է առցանց տիրույթում ապօրինի խաղատների գործունեության սահմանափակման անհրաժեշտությամբ:
Մասնավորապես նշվել է, որ նախագծերի ընդունումը ուղղված է առցանց միջավայրում ձեւավորված կարգավորման բացերի վերացմանը եւ խաղային ոլորտում պետական վերահսկողության արդյունավետության ապահովմանը:
Այս նպատակով առաջարկվում է մի շարք կարգավորումներ ամրագրել ոլորտային օրենքներում:
Հանձնաժողովի եզրակացությունը օրենսդրական փաթեթի վերաբերյալ դրական էր:
Փաթեթը նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:
