Միջազգային քրեական դատարանը պահանջում է ձերբակալել Իսրայելի ֆինանսների նախարարին

Միջազգային քրեական դատարանը, բավարարելով Պաղեստինի իշխանությունների պահանջը, Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի ձերբակալության պաշտոնական օրդեր է հրապարակել։

Ծայրահեղ աջ հայացքներով հայտնի Սմոտրիչը մեղադրվում է մի շարք ռազմական հանցագործությունների, այդ թվում` խաղաղ բնակչության բռնի տեղահանում կազմակերպելու մեջ։

Սմոտրիչն այսօր հաստատել է դատարանի կողմից իր դեմ կիրառված պատժամիջոցների փաստը՝ տեղի ունեցածը որակելով որպես «պատերազմի հայտարարություն»։

«Պաղեստինի ինքնավարությունն այսպիսով մեզ պատերազմ է հայտարարարել։ Նրանք կստանան այդ պատերազմը», – հայտարարել է իսրայելցի նախարարը։

Leave a Comment