«Մաքուր հորինվածք». Պեկինը հերքում է Financial Times-ի տեղեկությունը

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը «մաքուր հորինվածք» է անվանել Սի Ծինպինի՝ Դոնալդ Թրամփին ասած խոսքերը, թե Վլադիմիր Պուտինը կարող է «զղջալ» Ուկրաինա ներխուժման համար։

«Ձեր նշած տեղեկությունը չի համապատասխանում փաստերին և մաքուր հորինվածք է»,- թերթի հրապարակումն այսպես է մեկնաբանել ԱԳ ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

Financial Times-ը իր աղբյուրները վկայակոչելով՝ գրել է, որ անցած շաբաթ կայացած բանակցությունների ընթացքում Սի Ծինպինը Դոնալդ Թրամփին ասել է, որ Վլադիմիր Պուտինը «վերջիվերջո կարող է զղջալ» Ուկրաինա ներխուժման համար։

Leave a Comment