Մոսկվա մուտքը փակ է․ Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել

Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքով հարվածել են Յարոսլավլին, ինչի հետևանքով հրկիզվել է արդյունաբերական օբյեկտներից մեկը։ Հարձակումից հետո որոշում է կայացվել փակել Մոսկվա տանող երթևեկությունը՝ հայտնում է Ռուսաստանի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևը։

Հավելենք՝ Յարոսլավլի նավթավերամշակման գործարանը տարեկան կարող է վերամշակել մոտ 15 միլիոն տոննա նավթ՝ վերածելով այն բենզինի, դիզելային վառելիքի և ավիացիոն կերոսինի։ Այն ռուսական բանակին մատակարարում է վառելիք և քսանյութեր։

 

Նահանգապետը նաև կոչ է արել տեղի բնակիչներին փոխել իրենց երթուղիները, եթե դրանք անցնում են Մոսկվայով, և ընդհանրապես խուսափել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց։

Սահմանափակումներ են սահմանվել Յարոսլավլի օդանավակայանում։ 

Leave a Comment