«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական ակումբից հեռանալու որոշումը։
«Այս մակարդակի ֆուտբոլիստ գտնելը բարդ է լինելու: Ես դա նախկինում էլ եմ ասել: Նա հիանալի մարդ է և պրոֆեսիոնալ։ Մենք նրան շատ կկարոտենք, բայց կգտնենք ելքը: Մենք կվերակառուցենք թիմը»,-նշել է Ֆլիկը:
Նրան հարցրել են, թե ինչպես է անցել Լևանդովսկիի հետ հրաժեշտի զրույցը:
«Զրույցը լավ անցավ: Իմ բոլոր տիտղոսները ես նվաճել եմ նրա հետ միասին։ Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել նրա հետ։ Նա անհավանական պրոֆեսիոնալ է. Ռոբերտը միշտ եղել է բարձր մակարդակի վրա: Ես դա երբեք չեմ մոռանա։ Լևանդովսկին իսկական օրինակ է երիտասարդ ֆուտբոլիստների համար։ Նա իր որոշման մասին հայտնեց հանդերձարանում։ Բոլորս գիտենք, թե ինչպիսի խաղացող է նա», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS պարբերականը:
Լեհ հարձակվողը «Բարսելոնայի» կազմում է 2022 թվականից։