Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարող է պատժվել իսպանացի մրցավարների աշխատանքի վերաբերյալ իր սկանդալային հայտարարություններից հետո։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, Իսպանիայի մրցավարների միությունը բողոք է ներկայացրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) կարգապահական կոմիտե՝ ընդդեմ ակումբնի ղեկավարի։
Բանն այն է, որ վերջերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Պերեսը, խոսելով մրցավարության մասին, օգտագործել էր «կոռուպցիա» և «կողոպուտ» ձևակերպումները։ Կազմակերպությունում գտնում են, որ նման հայտարարություններն ուղղակիորեն կասկածի տակ են դնում մրցավարների ազնվությունն ու անաչառությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ որպես պատիժ ամենահավանական տարբերակը «Ռեալի» նախագահին մինչև 3000 եվրոյի չափով տուգանելն է։
Ընդ որում, կարգապահական կանոնակարգը նախատեսում է նաև որակազրկման հնարավորություն՝ մեկ ամսից մինչև երկու տարի ժամկետով, սակայն նման խիստ սցենարի կիրառումը ավելի քիչ հավանական է համարվում։