Մուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար

Մադրիդի «Ռեալի» ապագա գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյուն կողմնորոշվել է տրանսֆերային շուկայում իր առաջնահերթ թիրախներից մեկի հարցում։

​Transfer News Live-ը հաղորդում է, որ պորտուգալացին ցանկանում է թիմում տեսնել Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Հիդեմասա Մորիտային։ Նրա կարծիքով՝ ճապոնացի ֆուտբոլիստը արժեքավոր համալրում կդառնա ակումբի միջին գծի համար։

​Վերջերս Մորիտան նշել է իր 31-ամյակը։ Կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է մրցաշրջանի վերջում և նա կարող է մադրիդյան թիմ տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում «Սպորտինգի» կազմում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Ժոզե Մուրինյուն պաշտոնապես կհեռանա «Բենֆիկայից» և կգլխավորի «Ռեալը» մինչև մայիսի վերջ։

Leave a Comment