Կառլեն Աբազյանը նշանակվել է զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ

Iravaban.net–ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում է, որ Կառլեն Աբազյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ։

Կառլեն Արարատի Աբազյանի կենսագրությունը

Ծնվել է 1986 թվականի դեկտեմբերի 7-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2014-2026թթ․ – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ,

2013-2014թթ․ – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ՀԿԳ քննիչ,

2012-2013թթ․ – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ավագ քննիչ,

2010-2012թթ․ – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի քննիչ։

2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

2007-2009թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Leave a Comment