Եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հրաժեշտ է տվել Լևանդովսկուն

«Բարսելոնան» սոցցանցերի իր էջերում հրաժեշտ է տվել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին, որը հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։

​«Եկար որպես աստղ՝ հեռանում ես որպես լեգենդ։ Շնորհակալություն քեզ, Ռոբերտ Լևանդովսկի, յուրաքանչյուր գոլի, յուրաքանչյուր պայքարի և այս գույների ներքո անցկացրած յուրաքանչյուր կախարդական ակնթարթի համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

​Հիշեցնենք, որ Լևանդովսկին «Բարսելոնա» էր տեղափոխվել 2022 թվականի ամռանը։ Այս ընթացքում լեհ հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 191 հանդիպում՝ դառնալով 119 գոլի և 24 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Կատալոնական ակումբի կազմում նա երեք անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, երեք անգամ դարձել երկրի Սուպերգավաթակիր և մեկ անգամ հաղթել Իսպանիայի գավաթի խաղարկությունում։

Leave a Comment