«Ես իմ անուշ Հայաստանի»-ին Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի կատարմամբ. «Նոտայից ստուդիա»

«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործությունների անմիջական մասնակիցները ներկայացնում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր ու քիչ հայտնի պատմությունները։

Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը թերևս միակն է, որը ոչ միայն ծանոթ է յուրաքանչյուր հայի, այլև առնվազն մեկ քառյակ բոլորս անգիր գիտենք: Զարմանալի կլիներ, եթե այն չունենար նաև երգային տարբերակ: Հենց այդ հայտնի մշակումն էլ ձայնագրվել է Հանրային ռադիոյի ստուդիայում՝ Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի կատարմամբ: Պատմում է անսամբլի մեներգիչ Հրանտ Մուրադյանը:

Leave a Comment