10:00 Լուրերը մեկ տողով. Խուզարկություններ Երևանում, ԵՄ կտրուկ սպառնալիքը

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

·Երևանում իրականացվում են լայնածավալ խուզարկություններ, որոնց մասնակցում են ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողներն ու քննիչները:

·Նախընտրական քարոզարշավը խոչընդոտելու դեպքով Լոռու մարզում հարուցվել է քրեական հետապնդում 10 անձի նկատմամբ, որոնցից 6-ը կալանավորվել են:

·Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել սահմանազատման գործընթացի վերաբերյալ երեք ուղեցույցների հաստատման որոշման նախագիծ:

·ՀԱՊԿ անդամ Ղրղզստանը և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Էգեյան ծովում անցկացրել են համատեղ ռազմական զորավարժություններ:

·Իլոն Մասկը Neuralink-ի ուղեղային չիպերի տեխնոլոգիական հնարավորությունները համեմատել է Հիսուս Քրիստոսի գործունեության հետ:

·Իտալիայում հանրային վրդովմունք է առաջացրել զբոսաշրջիկի կողմից Հռոմի պատմական Տրևի շատրվանում լողալու և դրա համար թեթև տուգանվելու միջադեպը:

·Եվրոպական միությունը քննարկում է զարգացող երկրներին տրամադրվող աջակցության կրճատման հնարավորությունը, եթե վերջիններս օգնում են Ռուսաստանին կամ Իրանին:

Leave a Comment