Կուբայի առաջնորդը ԱՄՆ-ի կողմից կղզուն վառելիքի վաճառքն արգելող հրամանագիրը որակել է որպես հանցագործություն

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը ԱՄՆ վարչակազմի՝ մայիսի 1-ի գործադիր հրամանագիրն անվանել է անբարոյական, հանցավոր և անօրինական, որը արգելում է երրորդ երկրներին Կուբա նավթ արտահանել։

«Գործադիր հրամանագիրը, որը հետապնդում և սպառնում է Կուբային վառելիք վաճառել ցանկացող երրորդ երկրներին, աննախադեպ մակարդակի է ընդլայնում ԱՄՆ էմբարգոն՝ պատժելով Կուբայում ներդրումներ կատարել ցանկացող կամ պարզապես մեզ անհրաժեշտ ապրանքներ, ինչպիսիք են սնունդը, դեղորայքը, հիգիենայի պարագաները և այլն, այս ամենը անբարոյական, անօրինական և հանցավոր է։

Կուբայի ժողովրդի նկատմամբ կիրառվող կոլեկտիվ պատիժը ցեղասպանության ակտ է։ Այն պետք է դատապարտվի միջազգային կազմակերպությունների կողմից, և դրա մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն», – գրել է նա X-ում։

Մայիսի 1-ին ԱՄՆ վարչակազմը ընդունեց լրացուցիչ սահմանափակող միջոցառումներ՝ գործադիր հրամանագիր, որը էներգետիկ ոլորտում երկրորդական պատժամիջոցներ է սահմանում այն ​​երկրների դեմ, որոնք մտադիր են վառելիք մատակարարել Կարիբյան Հանրապետությանը։

Leave a Comment