Սան Դիեգոյի մզկիթում դեռահասների կրակոցից երեք մարդ զոհվել է. հայտնաբերվել են նաեւ կրակողների մարմինները

Նախօրեին երկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթում՝ սպանելով երեք տղամարդու, այդ թվում՝ պահակին, հաղորդում է AP-ին։

CNN-ը գրում է, որ դեռահասները, որոնք, հավանաբար, ինքնասպանություն են գործել, հայտնաբերվել են հարձակման վայրի մոտակայքում գտնվող ավտոմեքենայում։

Սան Դիեգոյի ոստիկանության տվյալներով՝ մզկիթին ուղղված կոնկրետ սպառնալիքներ չեն եղել, սակայն իշխանությունները հայտնաբերել են ապացույցներ, որ կասկածյալները օգտագործել են «ընդհանրացված ատելության հռետորաբանություն»։

Ոստիկանությունը հարձակումը քննության է առնում որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություն, նշում է CNN-ը։ Դեռահասների զենքի վրա հայտնաբերվել են փորագրված գրություններ, որոնք «ատելություն են հրահրում»։ Իշխանությունների խոսքով՝ հայտնաբերվել է նաեւ հրաժեշտի նամակ, որտեղ խոսվում է ռասայական հպարտության մասին։

Leave a Comment