Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի արդեն 22 մասնակից

«Շտուտգարտը» պահպանեց չորրորդ տեղը Բունդեսլիգայում և հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց։

Գերմանական ակումբը դարձավ 22-րդ թիմը, որն ապահովեց իր մասնակցությունը գլխավոր եվրոպական մրցաշարի լիգայի փուլին:

​Անգլիան մրցաշարում կներկայացնեն «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ասթոն Վիլան»:

Իսպանիայից ուղեգիր են նվաճել «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», «Վիլյառեալը», «Ատլետիկոն» և «Բետիսը», իսկ Իտալիայից դեռևս հայտնի է միայն «Ինտերը»։ Գերմանիան կներկայացնեն Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», «Լայպցիգը» և «Շտուտգարտը»:

Ֆրանսիայից ուղեգիր են նվաճել ՊՍԺ-ն և «Լանսը», Նիդերլանդներից՝ ՊՍՎ-ն ու «Ֆեյենորդը», իսկ Պորտուգալիայից՝ «Պորտուն»:

Մրցաշարի լիգայի փուլում հանդես կգան նաև չեխական «Սլավիան», թուրքական «Գալաթասարայը» և ուկրաինական Դոնեցկի «Շախտյորը»:

​Մինչև ակումբային մրցաշրջանի ավարտը կխաղարկվի Չեմպիոնների լիգայի ևս յոթ ուղիղ ուղեգիր, իսկ մնացած յոթ տեղերի ճակատագիրը կորոշվի որակավորման փուլի արդյունքներով:

Leave a Comment