ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սպասում է, որ Իրանը կներկայացնի գրավոր հայտարարություն, որով կհաստատի, որ Թեհրանը չունի միջուկային զենք մշակելու մտադրություն։
«Վերջին բանը, որի մասին նրանք մտածում են, միջուկային զենքն է։ Հիմա նրանք պետք է դա գրավոր ձևակերպեն», – ասել է ԱՄՆ նախագահը Իրանի կառավարության մասին՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստվում էր «Իրանի վրա շատ խոշոր հարձակման»։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և մի քանի այլ երկրներ խնդրել են ԱՄՆ-ին հետաձգել նման ծրագրերը «որոշ ժամանակով», քանի որ քննարկվում է Իրանի հետ համաձայնագրի հաջորդ տարբերակը։
Նա վստահություն է հայտնել, որ կա նման համաձայնագրի հասնելու լավ հնարավորություն։