Արցախցի սամբիստ Կարեն Սարգսյանը դարձել Եվրոպայի չեմպիոն



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախցի Կարեն Սարգսյանը նվաճել է առաջին ոսկե մեդալը Թբիլիսում անցկացվող 2026 թվականի Եվրոպայի սամբոյի առաջնությունում։

Հայաստանի սամբոյի ազգային հավաքականի կազմում հանդես գալով տղամարդկանց 58 կգ քաշային կարգում՝ Սարգսյանը եզրափակչում 2։1 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Վախտանգի Չիդրաշվիլիին և դարձել Եվրոպայի չեմպիոն։



Leave a Comment