Ղրղզստանը, որը ՀԱՊԿ անդամ է, և Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի անդամ, համատեղ ռազմական զորավարժություններ են անցկացրել Էգեյան ծովում։
Զորավարժությունների հիմնական նպատակը միջազգային ռազմական համագործակցության ամրապնդումն ու տարբեր երկրների բանակների միջև փորձի փոխանակումն է։
Նախապատրաստական փուլում կազմակերպվել է 28 ուսումնական վարժանք՝ նվիրված ժամանակակից մարտավարական մեթոդներին և նոր տեխնոլոգիաների կիրառմանը։
Այս պահին մասնակիցները պատրաստվում են միջազգային զորավարժությունների ակտիվ փուլին։