ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ նախատեսված ռազմական հարձակումը հետաձգվել է Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդների խնդրանքով։ Նրա խոսքով՝ այժմ ընթանում են լուրջ բանակցություններ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։
Թրամփի խոսքով՝ տարածաշրջանային առաջնորդները նշել են, որ ներկայում ընթանում են լուրջ բանակցություններ, որոնք կարող են հանգեցնել համաձայնագրի կնքմանը՝ ընդունելի ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի և մյուս երկրների համար։
Նա ընդգծել է, որ հնարավոր համաձայնագրի առանցքային պայմանը կլինի Իրանի կողմից միջուկային զենք չունենալը։
Թրամփը հայտնել է, որ հանձնարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին, Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դանիել Քեյնին և ամերիկյան զինված ուժերին վաղը չիրականացնել նախատեսված հարձակումը։
Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ կլինեն անհապաղ լայնածավալ գործողությունների, եթե ընդունելի համաձայնություն ձեռք չբերվի։
