Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը հանդես է եկել հրատապ ուղերձով, որտեղ նշել է.
«Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է: Այսօր վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող Փաշինյանը չափազանց լկտի և անհավասարակշիռ վերաբերմումք է ցուցաբերել մեր երկրի քաղաքացիների նկատմամբ: Մարդը, ով ժամանակին ասում էր, թե մեր երկրում կա 3 միլիոն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումն ու իրականության զգացումը»:
Սամվել Կարապետյանը դատապարտելով նման վարքագիծը՝ ընդգծել է, որ Փաշինյանի` անգամ 20 օր երկրի ղեկին լինելը վտանգավոր է մեր երկրի համար:
«Մեր բոլոր հակառակորդները տեսնում են, թե ինչ հոգեբանական անհավասարակշիռ վիճակում է գտնվում մեր երկրի ժամանակավոր ղեկավարը և նրա յուրաքանչյուր օրը այդ պաշտոնում թուլացնում է երկիրը: Փաշինյանը խայտառակում է ո՛չ միայն մեր պետությունը, այլև հայի, հայ ժողովրդի և հայ տղամարդու կերպարը: Մենք դա թույլ չենք տալու: Հունիսի 7-ին մեր ժողովուրդը վերջ կտա ազգային խայտառակությանը»,- եզրափակել է Կարապետյանը: