ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակած կոշտ հայտարարության մեջ փաստացի պահանջել է Իրանի անվերապահ կապիտուլյացիան։
ԱՄՆ նախագահը պնդում է, որ իրանական բանակը վայր դնի զենքը և լքի մայրաքաղաքը, իսկ երկրի իշխանությունները փաստաթղթային ձևով ընդունեն Վաշինգտոնի հետ դիմակայությունում իրենց պարտությունը։
Թրամփը հայտարարել է, որ նույնիսկ Իրանի լիակատար կապիտուլյացիայի դեպքում ամերիկյան լրատվամիջոցները միևնույն է դա կներկայացնեն որպես Թեհրանի հաղթանակ ԱՄՆ-ի նկատմամբ։
Նա մեղադրել է The New York Times-ին, WSJ-ին, CNN-ին և դեմոկրատներին կողմնակալության մեջ՝ նրանց անվանելով «ֆեյքային» և «իրականությունից կտրված»։