Հորմուզի մասին տեղեկությունը կհանրայնացնի Պարսից ծոցի վարչության նոր հաշիվը

Իրանի Պարսից ծոցի վարչությունը (PGSA), որը կարգավորում է Հորմուզի նեղուցով անցումը, X-ում օգտահաշիվ է բացել։

Գործակալության առաջին գրառման մեջ նշվում է, որ այս էջը կհրապարակի Հորմուզի նեղուցի կանոնակարգերի և վերջին թարմացումների մասին տեղեկատվություն։

Իրանի պետական ​​հեռարձակողի հաղորդմամբ՝ Պարսից ծոցի վարչությունը նաև տեղեկատվություն կտրամադրի նեղուցի անցման ընթացակարգերի մասին [email protected] էլեկտրոնային հասցեի միջոցով։

ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել էին Իրանի վրա փետրվարի 28-ին, ինչին ի պատասխան՝ Թեհրանը որոշել էր փակել Հորմուզի նեղուցը։ Ապրիլի 7-ին Թրամփը հայտարարել էր երկշաբաթյա երկկողմանի հրադադարի մասին, իսկ ապրիլի 21-ին միակողմանիորեն երկարաձգել այն։ 

Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։ Մայիսի 1-ին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։ Մայիսի 5-ին ԱՄՆ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցի բացման մասին։

Leave a Comment