Նաիրյան վոկալ անսամբլը նոտագրել ու վերամշակել է 15 արցախյան ժողովրդական երգեր (լուսանկարներ)

«Նաիրյան» վոկալ անսամբլն իր երգացանկը համալրել է արցախյան ժողովրդական երգերով։ Վեց ամիս տևած նախագծի ընթացքում անսամբլը, 30 արցախցիների հետ հանդիպումների արդյունքում, հավաքել ու նոտագրել է 15 արցախյան ժողովրդական երգեր։ Դրանք մշակվել են քառաձայն կատարման համար, և հնչել մայիսի 16-ին՝ «Մասուր» արվեստի տանը կայացած համերգին։

Նախագծի շրջանակում վերհանված ու քառաձայն մշակված երգացանկում տեղ են գտել․

Նախագծի նպատակն Արցախի վտանգված երաժշտական ժառանգության պահպանումն ու հանրահռչակումն է։ Այն իրականացվել է «Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» և «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի համատեղ ֆինանսավորմամբ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment