Արամ Ա կաթողիկոսը Վատիկանում հանդիպել է Հռոմի Պապին

Արամ Ա կաթողիկոսը Վատիկանում հանդիպել է Հռոմի Պապին

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Վատիկան կատարած պաշտոնական քառօրյա այցի շրջանակներում առանձնազրույց է ունեցել Հռոմի Սրբազան Քահանայապետի հետ։ 

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին՝ Արամ Ա Կաթողիկոսը շեշտել է միջազգային երաշխիքներով արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման, հայկական եկեղեցիների ու պատմական կոթողների պահպանման, ինչպես նաև Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությունը։ 

Խոսելով Լիբանանի կացության մասին՝ նա ընդգծել է պետության գերիշխանության տարածումը երկրի ամբողջ տարածքում, Իսրայելի հեռացումը Հարավային Լիբանանից և զինադադարի պահպանումը։

Հռոմի Պապն իր հերթին հասկացողություն ու զորակցություն է հայտնել բարձրացված հարցերի շուրջ, որից հետո կողմերը շարունակել են տեսակետների փոխանակումը։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment