Փաշինյանի հետ վիճած բժշկուհուն առաջարկել են ազատման դիմում գրել

Փաշինյանի հետ վիճած բժշկուհուն առաջարկել են ազատման դիմում գրել

18 մայիսի 2026 – 17:17 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած կնոջը՝ Արփինե Սողոյանին, առաջարկել են աշխատանքից ազատման դիմում գրել:

Սողոյանը թիվ 16 պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ է, բժշկական գիտությունների թեկնածու, հայտնում է Sputnik Արմենիան:

«Մեր տեղեկություններով, սակայն, բժիշկը հրաժարվել է»,-ասվում է հրապարակման մեջ:

Արփինե Սողոյանի դուստրը՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանը, նշել է, որ եթե պոլիկլինիկան որոշի ազատել իր մորը աշխատանքից, ապա այդ դեպքում կիրականացվեն իրավական ընթացակարգեր։

Մայիսի 18-ին Արաբկիրում անցկացվող քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանին մոտեցել էր մի կին, որը մեղադրել էր նրան «ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ ոչնչացնելու, իր հայրենիքը, հարազատ եղբորը գողանալու մեջ»։

Դրանից հետո Փաշինյանը կոշտ արձագանքել էր․ «Դուք ովքե՞ր եք։ Եթե դուք Ռոբն եք, մենք ձեզ կզացնելու ենք։ Ռոբին էլ ենք կզացնելու, կալուգացուն էլ ենք կզացնելու, Գագոյին էլ ենք կզացնելու, Սերժին էլ ենք կզացնելու»։ Վարչապետը նաև ասել էր, որ «սատկացնելու է» իր թվարկած անձանց։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Փաշինյանին մոտեցած կինը մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանն է, որը 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է։

Leave a Comment