Արա, այ փախածներ, ռադներդ քաշեք, թալանչի անասուններ. Փաշինյանը՝ արցախցիներին

Երևանի Արաբկիր թաղամասում քարոզարշավի ընթացքում Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը մոտեցավ Փաշինյանին և մեղադրեց նրան Ղարաբաղում Արայիկ Հարությունյանի արածների վրա աչք փակելու համար (ընտրություններին փող բաժանելը)։ Տղամարդը նաև հիշեցրեց, որ Ալիևը պարտադրում է 300 հազար ադրբեջանցիների վերադարձ ՀՀ, Փաշինյանը սկսեց հակադարձել։

-Ի՞նչ ես եկել ստեղ, ադրբեջանական նարատիվներ տանում,–տղամարդուն ասաց Փաշինյանը։
-Ադրբեջանական նարատիվները դու ես տանում, մի քիչ ցածր խոսեք։ Իմ վրա մատ թափ չտաք,–ասաց տղամարդը։
-Որովհետև թալանել եք,– ասաց Փաշինյանը ու սկսեց բարձրախոսով վիրավորել արցախցիներին։

Փաշինյանի աջակիցները քաշքշելով հեռացրին տղամարդուն։

Leave a Comment