Պապիկյանը Լոռիում քարոզարշավի ժամանակ ասում է՝ նախկինները չպետք է վերադառնան, կողքին կանգնած է 1991թ․-ից մինչև օրս գյուղապետ «ընտրված» գյուղապետը․ Առաքելյան


Քաղաքականություն


Սուրեն Պապիկյանը Լոռիում քարոզարշավի ժամանակ ասում է, որ նախկինները չպետք է վերադառնան։ Կողքին կանգնած է 1991թ․-ից մինչև օրս գյուղապետ «ընտրված», նախկին ՀՀԿ-ական, այժմ ՔՊ-ական, Լոռի Բերդի ներկայիս համայնքապետը։ Եվ նա միակը չէ, ում դեմ 2018թ․-ին պայքարում էին Սուրեն Պապիկյանն ու իր ընկերները, իսկ հիմա բոլորով միասին «պայքարում են նախկինների դեմ»։

Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Իսկ հիմա արդեն Սուրեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընտրությունների ժամանակ դպրոցում աշխատող ուսուցչուհուն ճնշելով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․․․

Ընտրություններով իշխանափոխությունն այլընտրանք չունի, որտեղ ժողովրդավարական և համամարդկային արժեքները դառնալու են Հայաստանի զարգացման գլխավոր գործոնները»,-գրել է նա։


Leave a Comment