Երևանում թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է մայթին` բախվելով երկաթե էլեկտրասյանը

Երևանի թիվ 57 երթուղին սպասարկող ավտոբուսի՝ երկաթե էլեկտրասյանը բախվելու հետևանքով հետևանքով տուժածներ չկան, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից:

Գերատեսչությունից հայտնել են, որ վարորդը սթափ է եղել, Պարեկային ծառայությունը պարզում է պատահարի հանգամանքները։

Ավելի վաղ Shamshyan.com-ը  հայտնել էր, որ մայիսի 18-ին Գևորգ Չաուշի փողոցից դեպի Աշտարակի խճուղի տանող ճանապարհահատվածում հանրային տրասնպորտ է դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:

Leave a Comment