Ավտոմատավորները պառնում են վարչապետին․ քաղաքական ուժերը լռում են

Ավտոմատավորները պառնում են վարչապետին․ քաղաքական ուժերը լռում են

Ղարաբաղի բարբառով խոսող զինված և դիմակավորված անձինք տեսանյութում սպառնալիքներ են հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ ակնարկելով բռնություն և հաշվեհարդար։

Դեպքից ժամեր անց քննչական կոմիտեն հայտնել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժի և ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության հատկանիշներով։

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը տեղի ունեցածը բնութագրել է որպես բացահայտ ահաբեկչություն՝ նշելով, որ նման գործողությունները նպատակ ունեն ահաբեկելու Հայաստանի հասարակությանը և իշխանություններին։

Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը միջադեպը գնահատել է որպես կազմակերպված տեղեկատվական սադրանք, որի նպատակն արցախցիների և հայաստանցիների միջև լարվածություն ստեղծելն է։

Միաժամանակ, ընդդիմադիր ուժերից մի քանիսը կամ դատապարտել են բռնության կոչերը, կամ հրաժարվել մեկնաբանել տեղի ունեցածը։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment