Ընդդիմությունն անելանելի վիճակում է. ակնհայտ է՝ 3 ընդդիմադիր հիմնական ուժ խնդիր ունի նվազագույնի շեմը հատելու

armtimes.com Ընդդիմությունն անելանելի վիճակի մեջ է, որովհետև ակնհայտ է՝ երեք ընդդիմադիր հիմնական ուժ համարվող կուսակցությունները խնդիր ունեն նվազագույն շեմը հատելու, ակնհայտ է դա:


 


Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում, ճեպազրույցի ժամանակ ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:


 


«Գագիկ Ծառուկյանը մասնակցում է կուսակցությունով, որպեսզի 4%-ն իր հին ռեսուրսի հաշվին փորձի հատել: «Հայաստան» դաշինքն ակնհայտ է, որ չի հատելու. 100,000 ձայն ՀՀ-ում՝ անհնար բան է, վստահ եմ դրա մեջ:


 


Դրա համար Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է գլուխկոնծի տա, պպզի, բարի խոսի, ասի՝ Դուա Լիպային է սիրում, վիրավորի, որ մենք իրեն պատասխանենք:


 


«Ուժեղ Հայաստան». այդ կազմակերպությունն էլ ակնհայտ էր, որ իրենց գաղտնիքը, այդ շղարշը, որ եսիմ որտեղից ինչ-որ իրենք եկել են, որ բան կա, մարտին դա անցավ, հետո լույսերը տվեցին, տեսախցիկները միացրեցին և պարզ դարձավ, որ այդ մարդը դ-թ-ի ուղղագրությունը չգիտի, ղ-խ-ի ուղղագրությունը չգիտի, հայերեն չի ճանաչում և ընդհանրապես բացի նրանից, որ ինքը չի կարող ՀՀ-ում որևէ պաշտոն զբաղեցնել, նաև պատկերացում չունի՝ ինչից է խոսում»,-նշել է նա:


Leave a Comment