Չինաստանի հարավում 5,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել – armeniatoday.am

Չինացի սեյսմոլոգները Չինաստանի Գուանսի Չժուան ինքնավար շրջանում գրանցել են 5,2 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի։

Սեյսմիկ ակտիվության էպիկենտրոնը գտնվում էր Լյուչժոու քաղաքի Լյունան շրջանում։ Էպիկենտրոնը գտնվում էր 8 կիլոմետր խորության վրա։

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ այս երկրաշարժը վերջին հինգ տարիների ընթացքում այդ տարածքում տեղի ունեցած ամենաուժեղն էր։

Լյուչժոուն ունի ավելի քան 4 միլիոն բնակչություն։

Leave a Comment