Բաքուն, համատեղելով հնությունն ու արդիականությունը, պահպանելով իր պատմական ժառանգությունը և զարգացնելով ժամանակակից քաղաքային զարգացումը, հստակ ցույց է տալիս, որ մեր նախնիները տաղանդավոր մարդիկ են եղել, և որ մենք պահպանում ենք մեր պատմական և ճարտարապետական ժառանգությունը։
Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Համաշխարհային քաղաքային ֆորումի (WUF13) 13-րդ նստաշրջանի բացման արարողության ժամանակ:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ազատագրված տարածքներում (օկուպացված Արցախում ) արդեն ապրում է 85,000 մարդ։
Բաքվի ղեկավարը նշել է․ «Ադրբեջանը գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև․ դա արտացոլվում է նաև մեր ճարտարապետության մեջ»։